Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետը և հիմք ընդունելով Գորիս համայնքի բնակիչ Սուրեն Ամարյանի 2025 թվականի օգոստոսի 5-ի դիմումը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Այգեստան թաղամասի 2/8 հասցեում գտնվող ընդհանուր 0,06հա մակերեսով հողամասի 0,02190հա բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|