Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի կետերով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 6-րդ, 13-րդ կետի µ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Մաշտոցի փողոցի թիվ 161 հասցեում Անատոլի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարկական կառուցապատման գոտում գտնվող Մաշտոցի փողոցի թիվ 161/1 հասցեի 20.6ùÙ հողատարածքը /ծածկագիր 09-003-0231-0060,վկայական N06072015-09-0013, տրված 06.07.2015/,որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Անատոլի Մկրտչյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ:
2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |