Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի փետրվարի 4-ի թիվ 2-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն հասարակական կազմակերպության 20.02.2015թ-ի N05-15 գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.Գորիսի քաղաքային համանքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 21քմ ընդհանուր մակերեսով 2 սենյակ, որպես աշխատասենյակ վարձակալությամբ տրամադրել Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ 3 տարի ժամկետով:
2. Տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 7800/յոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
3.Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: