Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը,  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0    1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 20 հասցեում գտնվող 0,21հա /ծածկ. 09-003-0266/ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերը որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն: 
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:   
   |