Ղեկավարվելով <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 4-ի թիվ 75-Ա <Համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին> որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն կից հավելվածների
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2014թ. օգոստոսի 19-ի թիվ 9-Ա <ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ավագանու 2012թ-ի դեկտեմբերի 4-ի թիվ 75-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> որոշումը
|