Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ, 51-րդ և 58-րդ կետերով, և հիմք ընդունելով Լարիսա Հովհաննիսյանի 2023թվականի մայիսի 24-ի դիմումը:
- ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի, Գորիս քաղաքի, Վ. Մամիկոնյան փողոցի, թիվ /137/157 հասցեում գտնվող 09-003-0019-0016 կադաստրային ծածկագրով 0,0593հա մակերեսով հողատարածքին և այդ հողատարածքի վրա գտնվող 178,2քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Գորիս քաղաք, Վ. Մամիկոնյան փողոց, թիվ 157 բնակելի տուն, ծածկագիր ՝09003KYTDQFW:
- Չեղյալ համարել նախկինում տրված ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վ. Մամիկոնյան փողոց, թիվ /137/157 բնակելի տան հասցեն:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|