Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ–ի տեխնիկական տնօրենի 2025 թվականի մայիս 12–ի դիմումը 1․ Հաշվի առնելով, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմը հանդիսանում է նախկին Քարահունջի գյուղապետարանի աշխատակազմի իրավահաջորդը, տալ համաձայնություն նախկին Քարահունջ համայնքի և «ԱրմենՏել» ՓԲԸ–ի հետ 2015 թվականի հունիսի 08-ին կնքված սարքավորումների տեղադրման թույլտվության պայմանագրի 3․1–րդ և 10․1–րդ կետերում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 10 (տասը) տարի ժամկետով՝ մինչև 2035 թվականի հունիսի 08-ը,
2) Ամսական վարձավճարի չափը 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամի փոխարեն սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ |