Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, 90-րդ հոդվածի 3-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<Սյունյաց երկիր>> խմբագրության գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսյանյանի 2022 թվականի մայիսի 30-ի N 2559 գրությունը 1. <<Սյունյաց երկիր․մշակութային>> խորագրով եռամյա հանդեսի 6-րդ համարի հրատարակման համար, որը նվիրված կլինի Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական շարժման 300-ամյակին,Գորիս համայնքի 2022թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործաույթների իրականացումը: |