Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N-106-Ա որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն կից հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: