Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածովՀայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի N-2/փ-358 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1,5 հեկտար արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-024-0216-0002-ից) փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
- Սույն որոշման 1-ին կետով բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 1,5հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ նոր դպրոցական շենքի կառուցման և սպասարկման համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|