|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մայիսի 2025 թվականի N 52-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱՀՈՒՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 60-րդ կետով և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 21-ի N 129 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Քարահունջ բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3,0հա այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-110-0413-0001-ից) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողատեսքի՝ բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -11 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.64 Կբ)
|
 |
(1.42 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|