Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 161-Ն որոշումը և Հայկ Մնացականյանի 05.12.2023 թվականի համայնքի անվանումը օգտագործելու թույլտվություն ստանալու մասին հայտը,
1.Բավարարել Հայկ Մնացականյանի կողմից 2023 թվականի համար ներկայացված հայտը և տալ թույլտվություն <<Գորիս Սթոուն Փաուեր>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը համայնքի անվանումը Ֆիրմային անվանումներում օգտագործելու համար:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: