Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229-Ն որոշումը և « ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ»ՍՊԸ-ի տնօրեն Արամ Գասպարյանին (ՀՎՀՀ 01239095) այլ արտաքին գովազդ տեղադրելու մասին հայտը
1. Բավարարել «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ » ՍՊԸ-ի տնօրեն Արամ Գասպարյանին կողմից 01․08․2025թ․ - 31․08․2025թ․ ժամանակահատվածի համար ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում 36քմ․ այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու հայտը:
2. Հանձնարարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: