Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 34-րդ, 54-55-րդ հոդվածներով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հաստատել Գորիսի համայնքի 2016թ. բյուջեն`
ա ) եկամուտների գծով` 483085.4 հազար դրամ.
բ) ծախսերի գծով` 483085.4 հազար դրամ.
գ) դեֆիցիտը (պակասուրդը)` 0դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի.
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի.
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի.
5. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: |