Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀօրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ հաստատաված կարգի 4-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.06.2014թ. «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «էլեկրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին» N 599-Ն որոշումը և ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի մշակման /փոփոխման նախագծման առաջադրանքին:
Նախագծման առաջադրանքը կցվումէ: |