Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, հաշվի առնելով ԱՁ Մերի Մարգարյանի 2025 թվականի փետրվարի 18-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Գորիս համայնքի Ակներ գյուղի վարչական սահմանում գտնվող՝ ավտոմայրուղու հարևանությամբ գտնվող տարածքում` 0,00020հա (կադաստրային ծածկագիր՝ 09-024-0076-ից) հողատարածքը, գովազդային վահանակ տեղադրելու համար տրամադրել ԱՁ Մերի Մարգարյանի 5/հինգ/ տարի ժամկետով, 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|