Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 664-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2023 թվականի N 664-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 23/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ 116,0ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ 0․01855 ՀԵԿՏԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՆՐԻԿ ԱՍՐՅԱՆԻՆ, ԷԼԱԴԱ ՕՍԻՊՅԱՆԻՆ, ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՇԱԿ ԱՍՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքովՀայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի  35-րդ կետի ա) և գ) ենթակետով,  հիմք ընդունելով Գորիս  համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 15-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Հենրիկ Ասրյանի կողմից լիազորված անձ Արամ Միրումյանի 2023 թվականի մարտի 3-ի դիմումը

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Նոր Կյանք փողոցի թիվ 23/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում գտնվող, Հենրիկ Ասրյանի, Էլադա Օսիպյանի, Մարգարիտա Աղաջանյանի և Արշակ Ասրյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված 99,9քմ  ընդհանուր ներքին (116.0քմ արտաքին մակերեսով) մակերեսով շինությունները, որից՝ 84,5քմ ներքին (98,9քմ արտաքին) մակերեսով բնակելի տունը, 3,40քմ ներքին (4,93քմ արտաքին) մակերեսով անասնաշենքը և 12,0քմ ծածկը,  (կադ. ծածկագիր՝ 09-003-0260-0052, վկ.՝ 18092023-09-0029) (98,9x4266=422000) չորս հարյուր քսաներկու հազար ՀՀ դրամով, (16,93x2844=48200) քառասունութ հազար երկու հարյուր ՀՀ դրամով և 0,01855հա մակերեսով սպասարկման հողատարածքը (185,5x1878=348400) երեք հարյուր քառասունութ հազար չորս հարյուր ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հենրիկ Ասրյանին, Էլադա Օսիպյանին, Մարգարիտա Աղաջանյանին և Արշակ Ասրյանին:
  2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(128.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 106

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner