Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» ՀԿ–ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքի (վկ.՝ 09-003-2-1) 1-ին հարկից 109,6քմ ընդհանուր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|