Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2024 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ.Գալստյան փողոցի թիվ 60/5 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00333հա հողամասը (ծածկ. 09-003-0241-0039), ավտոտնակ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 5000 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|