Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 37-Ա որոշումը
1․ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքի (վկ.՝ 09-003-2-1) 1-ին հարկից 109,6քմ ընդհանուր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր և սահմանել, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո դադարում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
3․ Փոխառուն պարտավոր է կատարել համապատասխան գրանցում ՀՀ կադաստրի կոմիտեի Գորիս սպասարկման գրասենյակում: