Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԵՍՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 126-Ա որոշումը

1․ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամաս 10 շենքի հարևանությամբ թիվ 8 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման 0,001984 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր 09-003-0213-0027), Գորիս համայնքի և Համեստ Ղազարյանի հետ 2013թվականի փետրվարի 1-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի  2–րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) Կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգել 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ մինչև 2050 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Համեստ Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2013 թվականի փետրվարի 1-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։

3. Սահմանել, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Համեստ Ղազարյանի միջոցների հաշվին:

4․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner