Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229-Ն որոշումը և «ՀԵՆՈ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Հարութունյանի (ՀՎՀՀ 09210974) այլ արտաքին գովազդ տեղադրելու մասին հայտը
1. Բավարարել «ՀԵՆՈ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Հարութունյանի կողմից 2025 թվականի համար ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան թիվ 4 հասցեում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու հայտը:
2. Հանձնարարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: