Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի կետերով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 6-րդ, 13-րդ կետի բ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Լուսիկ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Արցախյան խճուղի թիվ 1 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Արցախյան խճուղու թիվ 1/1 հասցեի 384.0քմ հողատարածքը /ծածկագիր 09-003-0209-0024, վկայական N24102013-09-0015/, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Լուսիկ Գալստյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ: