Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 սեպտեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻՑ «ԳՈՌ ԵՎ ԳՈՀԱՐ» ՍՊԸ-ԻՆ 0.00060ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 142-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականոթյան իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1053-Ն որոշման  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Սյունիք մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ 24-Ա և 2022 թվականի հունիսի 29-ի թիվ 107-Ա որոշումները, հաշվի առնելով «Գոռ և Գոհար» ՍՊԸ-ի 2021 թվականի նոյեմբերի 2-ի դիմումը 

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս համայնքի Ակներ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ  հողերից՝  0.0006հա մակերեսով հողատարածքը (վկայական N30032022-09-0051) սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «Գոռ և Գոհար» ՍՊԸ-ին՝ տարեկան վարձավճար սահմանելով 10000 (տասը հազար) ՀՀ դրամ: 
  2. «Գոռ և Գոհար» ՍՊԸ-ի հետ կնքել սերվիտուտի պայմանագիր, և սահմանել, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո դադարում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
  3. Ուժը կորցրած ճանչել Գորիս համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական սահմանում գտնվող հողերից «Գոռ և Գոհար» ՍՊԸ-ին 0.00060հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին» թիվ 142-Ա որոշումը:
  4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(892.45 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner