Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 28-ի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի տնօրենի N 01-672 - 28/10/2025 գրությունը
1.Ապահովել 2025թ.-ի նոյեմբերի 3-ից 5-ը Երևան քաղաքում անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև կազմակերպվող Սպարտակիադա» մարզական միջոցառման հանրապետական փուլին մասնակցելու համար միջմարզային փուլում առաջին տեղ գրաված՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ֆուտզալ մարզաձևի թիմի՝ թվով 10 աշակերտի և 1 ներկայացուցչի ուղևորափոխադրումը՝ Գորիս-Երևան և հետադարձ ուղղությամբ:
2․Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։