Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N2/փ-328 դրական եզրակացությունը
- «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Հարթաշեն բնակավայրի համակցված փաստաթղթում՝ համաձայն հավելվածի, կատարել լրացում և որպես առաջնահերթ միջոցառում, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից 0.5 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-055-0125-0004) գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.26136 հեկտար վարելահող և 0,23864 հեկտար այլ հողատեսքը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
- Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0.5 հեկտար մակերեսով հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
-
Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|