2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ «ԲԱՐԻ ՍԻՐՏ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «ԲԱՐԻ ՍԻՐՏ» բարեգործական հիմնադրամի 2024 թվականի սեպտեմբերի 27–ի թիվ 24-2024 գրությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 13.7քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել «ԲԱՐԻ ՍԻՐՏ» բարեգործական հիմնադրամին՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
- Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(690.84 Կբ)
|
 |
(619.51 Կբ)
|
 |
(13.47 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|