Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ն մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի 2011 թվականի հունվարի 25-ի թիվ 12-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված և Գորիս քաղաքում սոցիալապես անապահով քաղաքացիներին բնակարաններով ապահովելու անհրաժեշտությունը՝ տալ համաձայնություն Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաքաքի Օրբելյանների փողոցի թիվ 20 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի՝ այժմ Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցի հին դահլիճը և հին մանկապարտեզի շենքերը առանձնացնելու և վերակառուցելու որպես բազմաբնակարան բնակելի շենքեր:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|