Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Ալֆա» ԱԿ-ի տնօրեն Ս. Կարապետյանի 13.08.2013թ-ի գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունըԳորիսի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի վարչական շենքի 2-րդ հարկից 15.4 քմ ընդհանուր մակերեսով 1 սենյակ` 01.10.2013թ-ից մինչև 31.12.2018թ.-ը, վարձակալությամբ տրամադրել «Ալֆա» ԱԿ-ին, որպես գրասենյակ, 1 քմ-ի տարեկան վարձ սահմանել 7800 ՀՀ դրամ, 2015թ-ի և հաջորդող տարիների համար յուրաքանչյուր տարվա համար վարձի չափը նախորդ տարվա համեմատ ավելացնել 10 տոկոսով: Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումարի 0.15 տոկոսի չափով: |