Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 74-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2015 թվականի N 74-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 7 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 11-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 4 արձանագրային որոշմամբ և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

     1.1. ընդհանուր բաժնի 3-րդ կետի «2» թիվը փոխարինել «16» թվով:

     1.2. III բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «17. Հաստատություն ընդունվում են մինչև վեց տարեկան երեխաները` նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խմբերում: Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք (խառը) խմբեր, որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի գերատեսչական ակտերի պահանջներին համապատասխան:»:
   2. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը: 
   3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -8

ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐԱՄ

ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner