Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 72 հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝10, դեմ՝ 0, ձեռնպահ՝0
1. Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող <<Շինուհայրի խաչմերուկ>> 11 հասցեի տարածքում կառուցված քլորակայանի սանիտարական գոտին՝ 755,6 քմ ընդհանուր մակերեսով 3 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը, 1քմ-ի վարձավճարի տարեկան չափ սահմանել 50 ՀՀ դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2009 թվականի հունվարի 1-ի <<Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող <<Շինուհայրի Խաչմերուկ անվանյալ տարածքում>> կառուցված քլորակայանի 300քմ սանիտարական գոտին <<Հայջրկուղկոյուղի ՓԲԸ>>-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին>> թիվ 12-Ա որոշումը: