Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 7 շենքի թիվ 14 հասցեի բնակիչ Հ.Սարգսյանի 31.03.2016թ. դիմումը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը համարվող Գետափնյա թաղամասի թիվ 7 շենքի թիվ 14՝ 35.8 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04052016-09-0014 վկայական, ծածկագիր` 09-003-0072-0014-001-014) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով օտարել (նվիրել) Հրաչ Սարգսյանին։ |