Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի կետերով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 6-րդ, 13-րդ կետի µ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Մաշտոցի փողոցի թիվ 161 հասցեում Անատոլի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարկական կառուցապատման գոտում գտնվող Մաշտոցի փողոցի թիվ 161/1 հասցեի 20.6ùÙ հողատարածքը /ծածկագիր 09-003-0231-0060,վկայական N06072015-09-0013, տրված 06.07.2015/,որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Անատոլի Մկրտչյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ:
2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: