Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշման 5-րդ կետը
Գորիս համայնքի վարչական բյուջեի 01 բաժնի 01 խմբի 01 դասի (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) 4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածից նվազեցնել 600000 (վեց հարյուր հազար) դրամով և վերաբաշխել 01 բաժնի 01 խմբի 01 դասի (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) 4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին՝ 600000 (վեց հարյուր հազար) դրամ: