Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ՎԻՆՆԵԹ Գորիս» Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 36/24 գրությունը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 1-ին փողոց թիվ 93 հասցեում գտնվող մշակույթի տան շենքից 1250․8քմ ընդհանուր տարածք անհատույց օգտագործման իրավունքով, 15(տասնհինգ) տարի ժամկետով տրամադրել «ՎԻՆՆԵԹ Գորիս» Զարգացման հիմնադրամին։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|