Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ԲՈԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 148/2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.011ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԺԵԼԱ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենագրքի 63-րդ, 66-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2016 թվականի մայիսի 26-ի «Քաղաքացիներին կամ իրավաբանակ անանձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչներ սահմանելու մասին» թիվ 550 որոշումներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի 20.07.2015թ. թիվ 23 եզրակացությունը, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 148/12 հասցեի բնակիչ` Ա.Օհանյանի 16.03.2016թ. դիմումը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը

Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 148/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Անժելա Օհանյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` թիվ 2557270, տրված` 27.12.2011թ.) բնակելի տան հողատարածքի ընդլայնման նպատակով, բնակելի տանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Մաշտոցի փողոցի 148/2/1 հասցեի 0.011հա հողամասը /ծածկագիր 09-003-0233-0069, վկայական` թիվ 15072016-09-0021, տրված 15.07.2016թ./, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Անժելա Օհանյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԳԵՎՈՐԳ ԲՈԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.75 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner