Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13րդ կետի բ/ ենթակետը, Կամո Զեյնալյանի դիմում-խնդրանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու փողոց թիվ 20 հասցեում Կամո Զեյնալյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը հարակից և տարիներ շարունակ սեփականատիրոջ կողմից շահագործվող, Գորիս քաղաքի Գ. Տաթևացու փողոց թիվ 20/1 հասցեի /վկայական ծածկ. 09-003-0103-0020/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից՝ ընդլայնման նպատակով, 164.8քմ հողատարածքն ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով՝ մեկ քառակուսի մետրը 6900 /վեց հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել Կամո Զեյնալյանին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: