Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ավագանու «Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի» եզրակացությունը, որշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 7, դեմ 0, ձեռնպահ՝ 1 1. Հավանություն տալ «Սոսե» կանանաց հիմնահարցեր» ՀԿ-ի նախաձեռնությանը` ապահովել Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների մինչև երեք տարեկան երեխաների անվճար հաճախումը համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որոնց ծնողներից մեկը, կամ միակ ծնողը, կամ որդեգրողը, կամ խնամակալը չեն օգտվում և չեն օգտվել պետական նպաստների մասին ՀՀ օրենքով սահմանված երեխայի խնամքի նպաստից և տվյալ պահի դրությամբ չեն աշխատում: 2. Հանձնարարել Գորիս համայնքի ավագանու «Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին»` «Սոսե» կանանաց հիմնահարցեր» ՀԿ-ի հետ համատեղ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել և համապատասխան հիմնավորումներով Գորիս համայնքի ղեկավարին ներկայացնել մինչև 12 անապահով ընտանիքների մինչև երեք տարեկան երեխաների ցանկը, որոնք պետք է օգտվեն արտոնությունից 3. Առաջարկել համայնքի ղեկավարին` 2013թ-ի համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ և նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների մինչև երեք տարեկան երեխաների վարձավճարների փոխհատուցման համար: 4. Հանձնարարել Գորիս համայնքի ավագանու «Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին»` Գորիս համայնքի ավագանուն եռամսյակը մեկ` ներկայացնել տեղեկանք վերը նշված արտոնությունից օգտված ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ` մինչև յուրաքանչյուր եռամսյակի հաջորդող ամսվա տասնհինգը: |