Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու 2022 թվականի նոյեմբերի 21-ի մասին N՝ Կ-21112022-09-0162 որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում գտնվող հողամասի հասցեավորման մասին» թիվ 762-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) առաջին կետում «09-003-0072-0025» թվերը փոխարինել «09-003-0233-0004» թվերով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: