|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 սեպտեմբերի 2022 թվականի N 739-Ա |
ՌՈՒԲԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 706-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N՝ Կ-13092022-09-0023 որոշումը և նկատի ունենալով Ռուբիկ Սահակյանի կամովին հողամասից հրաժարվելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 15-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի, Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 1/2 հասցեում գտնվող Ռուբիկ Սահակյանին պատկանող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,012հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0234-0004) ճանաչել համայնքային սեփականություն:
- Ուժը կորցրած ճանչել Գորիս համայնքի ղեկավարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի «Ռուբիկ Սահակյանին պատկանող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 1/2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» թիվ 706-Ա որոշումը:
- Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(898.61 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|