Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Տալ համաձայնություն բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 26/1 հասցեում գտնվող / վկայական N 26102018-04-0005/ բնակավայրերի այլ հողերից 702.0քմ հողատարածքը, հասարկական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Գորիս քաղաքի Այգեստան փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող / վկայական N10022016-09-0036/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 400,0քմ հողատարածքը, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Գորիս քաղաքի Արտաշեսյանների փողոցի թիվ 85/2 հասցեում գտնվող / վկայական N26112018-09-0010/ բնակավայրերի կառուցապատման հողերից 670.4քմ հողատարածքը, բնակելի տուն կառուցելու կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Գորիս քաղաքի Արտաշեսյանների փողոցի թիվ 85/3 հասցեում գտնվող / վկայական N26112018-09-0010/ բնակավայրերի կառուցապատման հողերից 835.5քմ հողատարածքը, բնակելի տուն կառուցելու կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 28/2 հասցեում գտնվող / վկայական N05122018-09-0013/ բնակավայրերի կառուցապատման հողերից 816.3քմ հողատարածքը, բնակելի տուն կառուցելու կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
|