Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի միջև 2017 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված N U-06 համագործակցության համաձայնագիրը և 13.08.21թ ու 20.12.21թ-ների նվիրաբերության պայմանագրերը. Տալ համաձայնություն, սեփականության իրավունքով, որպես Գորիս համայնքի գույք ընդունել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գորիս համայնքին 13-ը օգոստոսի 2021 թվականին նվիրաբերված KC-55713-1, ԿԱՄԱԶ-65115 մոդելի ավտոկռունկը և 20-ը դեկտեմբերի 2021 թվականին նվիրաբերած HFC1171P3K3A53V JAC N180+XCMGSQ6.3SK2Q մոդելի ավտոմանիպուլյատորն ու JAC HFC6601KHV R0076 V6 մոդելի միկրոավտոբուսը: |