Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով և 209-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34, 34.2, 35.զ) կետերը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ -, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1. Վանքի տափ թաղամասի թիվ 3/4 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող 36.0քմ հողատարածքը /1քմ հողի տարեկան վարձավճարը` 400դրամ/ վարձակալության իրավունքով և հողատարածքում կառուցված 64.8քմ արտաքին /56.0քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը /1քմ շինության գինը` 1100 դրամ/ /ծածկագիր 09-003-0214-0007-001 վկայական N11032013-09-0256/ կառուցապատման իրավունքով տրամադրել Անուշ Գրիգորյանին: 2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |