Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասով և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով 1․Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |