Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի փետրվարի 4-ի թիվ 2-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության ՍԱՊԾ Գորիսի տարածքային բաժնի պետի 13.02.2015թ-ի թիվ 29 գրությունը 1.Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 1-ին հարկից (համաձայն սխեմայի)108.3 քմ ընդհանուր մակերեսով 7 սենյակ վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնին:
2.Տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 4900 /չորս հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ: |