Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող, Գորիս քաղաքի Մ․Մաշտոցի փողոց թիվ 55/10 հասցեի 0.00174հա հողատարածքը (վկ. ծածկ. 09-003-0037-0041) առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակ կառուցելու նպատակով, 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|