| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով,  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 525-Ա  որոշումը և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0    1․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 26-ի  <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2020 թվականի ապրիլի  17-ի թիվ 199-Ա որոշումը և  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին>> թիվ 24-Ա որոշումը։ 2.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |