Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229-Ն որոշմամբ և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արմինե Ալավերդյանի (ՀՎՀՀ 77978944) ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Արմինե Ալավերդյանի կողմից 2025 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող առևտրի սրահում ոգելից և ալկոհոլային խմիչքների և օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: