|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 օգոստոսի 2014 թվականի N 16-Ա |
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7/12 ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ <ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՌԱՆՑ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ, ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահի 24.02.2014թ-ի գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ 7/12 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման նպատակով, աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության <Երկրապահ Կամավորականների Մություն> հասարակական կազմակերպությանը առանց վարձավճարի տրամադրել 150 քմ ընդհանուր մակերեսով տարածք` 50 տարի ժամկետով՝ մինչև 31.12.2064թ.-ը: |
Կողմ -9 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|