Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, Գորիս համայնքի ավագանու 2025թ. հուլիսի 24-ի թիվ 98-Ա որոշումը և Գորիս համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 17-ին կազմակերպած մրցույթի թիվ 01 արձանագրությունը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Այլ հողատեսքը» (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0127-0044, վկայական N 24062025-09-0036 ) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված «Գրին Գարդեն Ինն» ՍՊԸ տնօրեն Մարինե Ճատունցին։
2. «Գրին Գարդեն Ինն» ՍՊԸ տնօրեն Մարինե Ճատունցի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 /տասը/ տարի ժամկետով` 20000 / քսան հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: